Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հոգեմարմնական բժշկությանը նվիրված գիտաժողով

Հոգեմարմնական բժշկությանը նվիրված գիտաժողով

Հունիսի 21-ին Կոնգրես հյուրանոցում կայացավ «Հոգեմարմնական բժշկություն. մուլտիդիսցիպլինար մոտեցում» թեմայով գիտաժողով՝ նվիրված բուժաշխատողի օրվան:


Գիտաժողովում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ, հոգեբույժ Արմեն Սողոյանը: Նա ողջունեց ներկաներին, իր խոսքում նշեց գիտաժողովի թեմայի կարևորությունը հատկապես ժամանակակից աշխարհում ապրող մարդու համար չափազանց բարդ, սթրեսածին գործոններով առատ մեր օրերում: Ներկայացրեց Հայկական բժշկական ասոցիացիայի՝ բուժաշխատողի օրվան նվիրված ուղերձը և շնորհավորանքը.
«Սիրելի գործընկերներ, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, նորանոր մասնագիտական ձեռքբերումներ, բարեկեցություն, սեր և երջանկություն և այդ ամենը խաղաղ և կայուն զարգացող երկրում»:

 


Գիտաժողովում դասախոսություններով հանդես եկան՝ Սամվել Սուքիասյանը, Երվանդ Հակոբյանը, Արտեմ Գրիգորյանը, Իսկուհի Նավոյանը,  Հովհաննես Հովհաննիսյանը:  Ներկայացվեց և խոսնակներին  նվիրվեց պրոֆեսոր Սամվել Սուքիասյանի, «Непсихиатрическая психиатрия: новый взгляд на старую проблему» գիրքը, որը բավական հետաքրքիր մոտեցումներ է ներկայացնում հոգեկանի և մարմնականի փոխազդեցության, դրանով պայմանավորված խանգարումների և նրանց վարման համար:

 


Գիտաժողովի հիմնական մասնակից-մասնագետներն էին հոգեբույժները, մաշկաբանները, հեմատոլոգները, գաստրոէնտերոլոգները:  Մասնակցում էին նաև  լայն շրջանակների բժիշկներ, հոգեբաններ: Մուտքն ազատ էր թեմայով հետաքրքրված ցանկացածի համար:
Հովանավորներ՝ Աստերիա, Դավիդյանց լաբորատորիաներ, Էգիս և Ֆարմաֆակտ ընկերություններ:


Գիտաժողովի ընթացքում զրուցեցինք կազմակերպիչներից, խոսնակներից մի քանիսի հետ.

Արմեն Սողոյան, բ.գ.թ., Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի վաստակավոր անդամ, Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ


-  Այսօրվա գիտաժողովի նպատակը հոգեմարմնական բժշկության մասին հնարավորինս լայն շրջանակներին տեղեկացնելն է. գիտելիք տալը և ներգրավվելը այդ գործընթացում: Որովհետև վիճակը, որն այսօր առկա է ամբողջ աշխարհում, և սթրեսային գործոնների ահագնացող թափը, վկայում են, որ գնալով շատանալու են հոգեմարմնական խանգարումները և խնդիրները: Հետազոտությունները ևս դա են հավաստում՝ գրանցելով 30%-ից ավելի տարածվածություն:


Եվ բուժել որևէ հիվանդություն՝ հաշվի չառնելով հոգեկան գործոնը, սխալ մոտեցում է և կարող է բավարար արդյունք չունենալ: Իսկ երբ ուշադրություն է դարձվում հոգեկան պատճառների վրա,  բուժման արդյունավետությունը շատ անգամ բարձրանում է: Այդ կերպ կարելի է նաև կանխարգելել լուրջ հիվանդությունների սկիզբը կամ հետագա զարգացումը:


Այսօր և՛ հեմատոլոգների, և՛ մաշկաբանների, և՛ գաստրոէնտերոլոգների, և ախտաֆիզիոլոգների ասոցիացիաների կողմից ներկայացվելու են զեկույցներ՝ նվիրված հենց հոգեմարմնական խանգարումներին: Եվ մուլտիդիսցիպլինար համագործակցության առաջարկով մենք ձգտելու ենք ապահովվել այն որակյալ բուժօգնությունը, որին ձգտում ենք:

 

 

Այս գիտաժողովն առաջին մասշտաբային քայլն է հոգեմարմնական խանգարումները մասնագիտական լայն շրջանակների հետ քննարկելու և ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու նպատակով:


Վստահ եմ, որ գիտաժողովի արդյունքում ավելի կկարևորվի հոգեկանի և մարմնականի փոխկապակցվածությունը, և այստեղ ստացված գիտելիքը կբարձրացնի միջմասնագիտական համագործակցությունը, բուժօգնության որակն ու արդյունավետությունը գիտաժողովին ներկա բժիշկների ամենօրյա աշխատանքում:


Ամեն տարի այս օրը, ավանդույթի համաձայն, Հայկական բժշկական ասոցիացիան ուղերձ է հղում, և այս էլ չորրորդ անգամն է, որ այն ներկայացնելու պատիվն ինձ է վիճակված: Այսօր, մենք հավակնում ենք հիմք դնել ավանդույթի՝ բուժաշխատողի օրը նշանավորել գիտական, կրթական միջոցառմամբ, խորհրդանշելով հավատարմությունը nulla dies sine linea սկզբունքին՝ փոքրիկ ներդրում ունենալով մեր գործընկերների շարունակական մասնագիտական զարգացման գործում:
Առողջապահության ոլորտում խնդիրները բազմաթիվ են և դրանց լուծման համար կարևոր է մասնագիտական ասոցիացիաների և Հայկական բժշկական ասոցիացիայի ներգրավումը և ընդունված սկզբունքների հետևողական կիրառումը:

 

Հայկական բժշկական ասոցիացիայի վերակազմակերպումից հետո այս սկզբունքների հետևողական կիրառումն արդեն բավական փոփոխություններ է առաջացրել ոլորտում և տարեց-տարի ավելի է մեծանալու մասնագիտական հանրույթի դերը որոշումների ընդունման և իրականացման գործում՝ նվազեցնելով սխալվելու հավանականությունը և ապահովելով կայունությունն ու բոլոր լավ նախաձեռնությունների շարունակականությունը:


Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր հովանավորներին՝ Աստերիա, Դավիդյանց լաբորատորիաներ, Էգիս և Ֆարմաֆակտ ընկերություններին:

Սամվել Սուքիասյան՝ բ.գ.դ., պրոֆեսոր, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գիտական խորհրդի նախագահ, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբուժական ծառայության համակարգող


Դասախոսության թեման՝ Հոգեկանի և մարմնականի փոխհարաբերություններ. կլինիկական ասպեկտներ

Այս խնդրով զբաղվում եմ 1987-ից, դա իմ դոկտորական թեման է: Տարիների ընթացքում այն ձևափոխվեց, հարստացավ, և արդեն մի շարք հոդվածներ եմ  տպագրել մի նոր՝ ոչ հոգեբուժական հոգեբուժության կոնցեպցիա հասկացողությամբ: Իմաստն այն է, որ բոլոր հիվանդությունների սկիզբը, անկախ այն բանից՝ դրանք հոգեբուժական են, թե մարմնական, մարմնական նշաններով է արտահայտվում: Մարդու հոգեբանական լարվածությունն առաջացնում է ֆիզիկական տառապանք, որն ի վերջո դառնում է կամ մարմնական հիվանդություն, կամ հոգեկան խնդիր: Ինչն այսօրվա սթրեսային ժամանակներում ավելի հաճախ է հանդիպում:

 


Կա ինֆոդեմիա հասկացություն, որն հենց մարդու հոգեբանության վրա ազդող տեղեկատվությունն է՝ բթացնող, ճնշող: Մարդը դառնում է տվյալ ինֆորմացիոն միջավայրի զոհը: Դրան գումարած առկա բազմաթիվ այլ սթրեսային գործոնները /էկոլոգիական, անթրոպոգեն և այլն/, որոնք վիճակն ավելի են բարդացնում:  Բրիտանացի բժիշկները հաշվարկել են, որ 21-րդ դարի մարդը մեկ օրում ստանում է 18-րդ դարի մարդու մեկ տարվա տեղեկատվությունը: 

 

Սթրեսը պատճառ է դառնում պսիխոգեն խանգարման, մարմնական խնդիրների: Մարմնական ախտանշաններով հիվանդը սակայն սովորաբար դիմում է թերապևտների, տարբեր մասնագետների, բուժումներ ստանում, որոնք խնդիրը չեն լուծում:


Մեր խնդիրն այն է, որ այդ մասնագետները, նաև առաջնային օղակը բժիշկների, տեղյակ լինեն այս հարցին և մարմնական խնդիրների տակ տեսնեն հոգեբանականը: Կարճ հարցաշարով հնարավոր է կողմնորոշվել այս հարցում, և եթե խնդիր է նկատվում, անհրաժեշտ է հոգեբանի խորհրդատվություն իրականացնել:


Հովհաննես Հովհաննիսյան՝ Հայկական բժշկական ասոցիացիայի Ընտրված Նախագահ, ՀՀ ԱՆ Մաշկանաբության ազգային կենտրոնի տնօրեն, մաշկաբան

Դասախոսության թեման՝ Պաթոմիմիաներ։ Ինչպես տարբերակել ինքնածինը հիվանդությունից

Պաթոմիմիաները մաշկաբանությունը և հոգեբուժությունն իրար կապող բաժինն են: Դրանք արհեստածին վիճակներ են, որոնց ժամանակ բուժառուն վնասում է իր սեփական մաշկը՝ նմանակելով ինչ-որ մաշկային խնդրի: Օրինակ, քերծվածքներ է առաջացնում իր մաշկին, կարծելով, որ ճիճուներ, որդեր կան, որոնց անհրաժեշտ է հեռացնել: Մաշկաբանները հաճախ են առնչվում այդ խնդրին: Ես ևս ունեցել եմ նման հիվանդներ, որոնք սկզբում դիմել են ամենատարբեր մասնագետների, բայց նրանցից ոչ ոք խորհուրդ չի տվել դիմել հոգեբանի: Երբեմն նման վիճակներում օգնում են հոգեբանները, ավելի ծանր դեպքերում՝ հոգեբույժի կարիք է լինում:

 


Սա հոգեմարմնական բժշկության դասական ձևերից մեկն է, երբ ուղեղը բերում է մարմնական հիվանդության առաջացման՝ հոգեկանն առաջացնում է մարմնական խնդիր:  Այդ հիվանդների հետ աշխատելը չափազանց ծանր է: Նման հիվանդներ շատ կան և մեր շուրջը, օրինակ, երիտասարդների մոտ շատ տարածված է դեմքի կորեակային ցանի ժամանակ դրանք սեղմելը՝ վնասում է իրեն՝ կարծելով, թե օգնում է: Մտքի բացասական ազդեցությունն է մարմնի վրա՝ ինքնավնասում:
Այս թեմային վերաբերվող նյութեր գրեթե չկան, միջոցառումներ ևս: Այնպես որ, այս գիտաժողովը շատ կարևոր է, հատկապես այն բժիշկների համար, որոնք ծանոթ չեն այս հարցին, բայց գործ են ունենում նման հիվանդների հետ, երկար ժամանակ անարդյունք բուժում նրանց, երբ փաստորեն հարկ է դիմել հոգեբույժի:

Արտեմ Գրիգորյան բ․գ․թ․, Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ, ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ

Դասախոսության թեման՝ Նոցիպլաստիկ ցավի փսիխոսոմատիկ բաղադրյալը

Նոցիպլաստիկ ցավ տերմինն առաջ է քաշվել 2016-ին: Տարեց-տարի ավելի շատ մասնագետներ են ցավը բնութագրելու համար արդեն ընտրում այդ տերմինը: Կարևորն այստեղ ցավի ընկալման համակարգն է՝ ընդգծելով նրա անկախությունը մարմնի կամ նյարդերի որևէ վնասվածքից: Այդ խնդիրը ցավի մշակումով զբաղվող մեր պրոցեսների խանգարումն է:


Ինչ որ առումով, տերմինի պլաստիկ մասը /նոցին վնասել է նշանակում/ ցույց է տալիս, որ այդ ցավը «պարազիտում» է նյարդային համակարգի պլաստիկության՝ փոփոխվելու-սովորելու ունակության վրա: Եվ այն մեխանիզմները, որոնք մեզ օգնում են ճանաչել աշխարհը, սովորել, հիշել, իշխում են ցավին, դառնում են ինքնուրույն տառապանքի պատճառ:


Սա ցավի այն ձևն է, որն ակնկալում է բազմաթիվ մասնագետների  համախմբված մոտեցում, որովհետև այն խիստ շաղկապված է և հոգեբուժական ոլորտի խնդիրների հետ  /շատ հաճախ այսպիսի ցավեր ունեցողները ունենում են տարբեր ֆոբիաներ, հետտրավմատիկ սթրես/, և նյարդաբանության  /հաճախ նյարդաբանն է այն առաջատար մասնագետը, որն առնչվում է հիվանդի հետ, բայց նա պետք է ներգրավվի այս խնդրի այսօրվա գիտական մոտեցումներին տիրապետող այլ մասնագետների /ռևմատոլոգ, տրավմատոլոգ, գաստրոէնտերոլոգ և այլն/: Դա կախված է նաև այն բանից, թե ո՞ր շրջանում է ցավն արտահայտված:

Իսկուհի Նավոյան՝ ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության ամբիոնի դասախոս, լյարդաբան, գաստրոէնտերոլոգ


Թեմա՝ Մարսողական ուղու ֆունկցիոնալ խանգարումներ. Մուլտիդիսցիպլինար մոտեցման ուղիները և կարևորությունը։


Ընդհանրապես ֆունկցիոնալ խանգարումներ ասելով հասկանում ենք, որ առկա չէ որևէ օրգանական խնդիր: Սակայն որոշ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ իրականում տեղի են ունենում փոփոխություններ գլխուղեղում կամ աղիներում, և այդ ամենը բերում է խնդիրների առաջացման: Ֆունկցիոնալ խնդիրների առաջացման մեջ մեծ դեր ունեն, օրինակ, սթրեսները, որոնց հիմքում կարող են լինել սեռական, հոգեկան կամ ֆիզիկական բռնությունը, ծնողական սխալ վարքագիծը, համոզմունքները, երբեմն չափից ավելի ուշադրությունը երեխայի նկատմամբ, մշակույթը և այլն: Արդյունքում կարող են ի հայտ գալ հոգեկան և աղիքային փոփոխություններ, առաջանալ տագնապային վիճակ, դեպրեսիա:


Աղիներ-ուղեղ առանցքում տեղի ունեցող փոփոխությունների հետևանքով թողարկվում են ֆունկցիոնալ խնդիրները:

 


Այսօրվա իմ թեման գրգռված աղու համախտանիշն է, որն իր տարբեր տեսակներն ունի՝ չդասակարգված, խառը և այլն: Այն կարող է ընթանալ որոշակի ախտանշաններով՝ լուծ, փորկապություն, ջրազրկում:


Բոլոր դեպքերում հիվանդի մոտ առկա է ցավային ախտանշանը: Եվ կարևորն այն է, որ ստամոքս-աղիքային տրակտի խնդիրների հետ հավելյալ դիտվում են նաև տագնապայնություն, անհանգստություն:

 

 


Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այդ համակցումը լինում է գրգռված աղու համախտանիշով բուժառուների մոտ 37 տոկոսի մոտ:
Նման դեպքերում նախ պետք է հիվանդին բացատրել առկա խնդիրը, սննդային շտկումներով փորձել վիճակը կարգավորել, հետագայում գուցե կիրառվի նաև դեղորայքային թերապիա: Եթե արդյունք չի դիտվում, բուժառուին ուղղորդում ենք հոգեթերապևտի մոտ:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ